Ոչ մի բան էլ չեմ հանձնելու. կարգալույծ արված Տեր Արամ Ասատրյան
Ես ծանուցումը ստացել եմ, ու չեմ ընդունում իմ կարգալուծությունը։ Այս մասին այսօր Հովհաննավանքում հայտարարեց կարգալույծ արված Տեր Արամ Ասատրյանը:
«Լսել ենք, չենք ընդունում, ոչ մի բանի պարտավորություն էլ չունենք։ Ոչ մի բան էլ չեմ հանձնելու։ Ով է ինձ կարգալույծ արել»,- Արագածոտնի թեմից ժամանած Հայր Շնորհք աբեղա Պալոյանին ասաց Ասատրյանը։
Հայր Շնորհք աբեղա Պալոյանն հանտնեց, որ այսօր մինչև ժամը 15.00-ն պետք է ինքը հեռանա եկեղեցուց՝ բանալիներն հանձնելով նոր քահանային։ «Որպես քահանա դուք չեք կարող լինել այնտեղ, որտեղ պատշաճ է լինել քահանաներին։ «Խորանի վրա, ատյանում, դասերում և ավանդատներում»։
Ասատրյանն էլ հետաքրքրվեց, թե ով է հորդերել իրեն նման բան փոխանցել։ «Դիվանատո՞ւնն է խնդրել փոխանցել, իրենց ասեք չեմ՝ ընդունում, ով էս թուղթն ուղարկել է՝ էդ կառույցը չեմ հարգում»,-ասած նա։
Լրագրողի հարցին, թե սպառնո՞ւմ է Հայր Շնորհքին՝ Ասատրյանն հարցրեց, «Իսկ ինձ սպառնում են, իմ օծումն ո՞վ է վերցրել։ Չեմ ընդունում»,-ասաց նա։ Հարցին, թե պատերա՞զմ է հայտարարում Մայր Աթոռին՝ Ասատրյանը պատասխանեց. «Իսկ Մայր Աթոռ սուրբ Էմիածինը Աստծո դեմ պատերա՞զմ է հայտարարում»։ Դիտարկմանը, թե այսինքն, իրեն Աստվա՞ծ է համարում՝ Ասատրյանն ասաց, որ իրեն Աստծո ծառա է համարում։
Այնուհետև Ասատրյանը սկսեց բղավել. «Կաթողիկոսը չի կարող կին ու երեխեք ունենա։ Նկարները ունեմ, ապրելու տեղն ունեմ, դե կտենք։ Կաթողիկոսը չի կարա ամուսնական կյանքով ապրի, դե գնացեք»։
Նմանատիպ հոդվածներ
TRIPP-ի հետ կապված հստակեցման անհրաժեշտություն ունեցող շատ հարցեր կան. ԱԱԾ տնօրենի տեղակալ
TRIPP-ի հետ կապված՝ դուք էլ գիտեք, որ հստակեցման անհրաժեշտություն ունեցող շատ հարցեր կան, և դրանց շարքում է նաև այն, թե...
Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցման համար՝ Թրամփն արժանի է Նոբելյան մրցանակի․ ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտով վերջ կդնի Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը։ Այս մասին X- ում հայտարարել է ԱՄՆ...
Կիևի ՆԱՏՕ-ին չանդամակցելու երաշխիքների հարցը կարևորագույն հարց է. Դմիտրի Պեսկով
Ռուսաստանը ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կտեղեկացնի իրեն Բեռլինում Ուկրաինայի խաղաղության բանակցությունների արդյուն...
Հայաստանի զինված ուժերը մոտ 110 կմ-ի չափով տեղակայված են Ադրբեջանի տարածքում․ Ալեն Սիմոնյան
ՀՀ զինված ուժերը մոտ 110 կմ-ի չափով տեղակայված են Ադրբեջանի տարածքում, հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ալեն Սիմոնյանը,...