Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցման համար՝ Թրամփն արժանի է Նոբելյան մրցանակի․ ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտով վերջ կդնի Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը։ Այս մասին X- ում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնը։
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել Նոբելյան խաղաղության մրցանակ շնորհել ամերիկացի առաջնորդին՝ իր խաղաղապահ գործունեության համար։
Նրա խոսքով՝ քաղաքական գործիչն արդեն իսկ դադարեցրել է Հնդկաստանի և Պակիստանի, Կոնգոյի և Ռուանդայի, ինչպես նաև Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունները։
«Երբեք չի եղել Դոնալդ Թրամփի նման խաղաղարար նախագահ։ Կոնգո և Ռուանդա, Թաիլանդ և Կամբոջա, Պակիստան և Հնդկաստան։ Եվ շուտով՝ Ադրբեջան և Հայաստան։ Նա արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակի», - գրել է կոնգրեսականը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նշվում է, որ պետությունների ղեկավարները կստորագրեն փոխըմբռնման հուշագիր։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Ադրբեջանը մեղադրում է Իրանին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված իրական նպատակները թաքցնելու համար
Տարածաշրջանի տեղեկատվական տարածքը խառնվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Վաշինգ...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...