Հայաստանի զինված ուժերը մոտ 110 կմ-ի չափով տեղակայված են Ադրբեջանի տարածքում․ Ալեն Սիմոնյան

ՀՀ զինված ուժերը մոտ 110 կմ-ի չափով տեղակայված են Ադրբեջանի տարածքում, հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ալեն Սիմոնյանը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։


«Ես ասում եմ՝ 110 կմ-ի չափով մենք ենք իրենց տարածքում, մոտավորապես, ոչ ոք չի կարող միլիմետրով ասել։ Ես պաշտոնապես ասում եմ, որ դեռ 90-ականներից սկսած մենք առաջ ենք։ Հիմա մենք դա ենք էս կողմ-էն կողմ տանում»,- ասել էր նա։


Հիշեցնենեք՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում էլ էր ՀՀ ԱԺ նախագահը նմանօրինակ հայտարարություն արել։


«Իսկ հայկական զորք չկա՞ Ադրբեջանի տարածքում։ Էն տարածքներում, որտեղ դեռ դելիմիտացված չէ։ Շատ տեղերում իրենք են առաջ, շատ տեղերում մենք ենք առաջ։ Իրենք, ենթադրենք, 210 քառակուսի կմ, մենք, ենթադրենք, 110 քառակուսի կմ։ Օրինակ՝ Տավուշում»,- ասել էր Սիմոնյանը։

Քաղաքականություն