TRIPP-ի հետ կապված հստակեցման անհրաժեշտություն ունեցող շատ հարցեր կան. ԱԱԾ տնօրենի տեղակալ
TRIPP-ի հետ կապված՝ դուք էլ գիտեք, որ հստակեցման անհրաժեշտություն ունեցող շատ հարցեր կան, և դրանց շարքում է նաև այն, թե որ ծառայությունն է և ինչ եղանակով է իրականացնելու պահպանությունը: Այդ մասին Ազգային ժողովի այսօրվա նիստին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Եսաի Մկրտչյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին:
Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը հետաքրքրվել էր՝ ժամանակին հայտարարվել էր, որ ԱԱԾ-ում առանձին ստորաբաժանում է ստեղծվում, որը պետք է վերահսկի TRIPP-ի ճանապարհը, իսկ բանակցությունների շրջանակում վերահաստավե՞լ է այն մոտեցումը, որ Մեղրիով անցնող ճանապարհի ամբողջ վերահսկողությունն իրականացնելու է կոնկրետ այդ ստորաբաժանումը:
«Այո՛, մեզ մոտ ստեղծվել է հատուկ ստորաբաժանում այդ նպատակներին ծառայելու համար ևս, բայց դրանց կանդրադառնանք հետո»,- պատասխանել է Եսաի Մկրտչյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Շահրամանյանին հրավիրել են Քննչական կոմիտե. փաստաբան
Երեկվա դատական նիստից և լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հեռախոսազանգո...
Մեր մարմնի ո՞ր մասն է ուզում հերձել Աշոտյանը. Ռուբինյան
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հերքում է, թե 2019 թվականին եղել է որևէ նոր առաջարկ, որին Հայաստանի իշ...
Ժամկետային զինծառայողների արձակուրդների տևողության նոր նախագիծ
«Ընդունել ենք օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ժամկետային զինծառայողների համար արձակուրդը դարձնել 21 օր՝ թիկունքային զո...
Բռնությունը տեղ չունի Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան
Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Այս մաիսն ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բռնությ...