ԱԽ քարտուղարը Երևանում պատասխանել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին
Այսօր հանդիպել եմ Երևանում անցկացվող Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկման մասնակիցների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Բարձր եմ գնահատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նման ձևաչափն ընդգրկող հանդիպումների անցկացումը, որոնք միտված են դրականորեն ազդելու մարդկանց միջև շփումների հաստատմանը: Ընդգծել եմ, որ հանրության տարբեր շերտերի ներգրավվումը միմիայն ամրապնդելու է խաղաղությունը:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հայկական կողմին միջոցառումը կազմակերպելու և դրական մթնոլորտ ապահովելու համար: Մասնակիցներն ընդգծել են նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը՝ ուղղված փոխվստահության և համագործակցության ամրապնդմանը:
Հանդիպման երկրորդ մասում պատասխանել եմ ներկաների հարցերին»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին «սառեցված» է․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ի արձագանքը մեր կարծիքով չէր համապատասխանում իրականությանը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես 2021-ին,...
Չենք կարողանում կապվել Բաքվում գտնվող ռուս լրագրողների հետ․ Զախարովա
Ռուսաստանի Դաշնությունն անհանգստացած է, որ ավելի քան երկու ժամ է՝ ռուս դիվանագետները Բաքվում չեն կարողանում կապ հաստատել...
Ամեն ինչ կախված է Հայաստանից. Ադրբեջանի ԱԳ նախարար
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից։ Այս մասին ասել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ամեն օր էլ ձախողում ենք, ես ամեն օր էլ տեսնում եմ ձախողումը․ Փաշինյան
Հանցավորության ցուցանիշը տարեցտարի աճում է, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պ...