Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կոբախիձեն գրառում է արել
Թբիլիսիում կայանալիք «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովից առաջ արդյունավետ բանակցություններ ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք քննարկեցինք կարևոր երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Վստահ եմ, որ այս հանդիպումը կհզորացնի Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը»,-նշել է նա։
Ավելի վաղ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են երկու բարեկամական երկրների միջև քաղաքական ակտիվ երկխոսության փաստը և վստահություն հայտնել, որ այն արդյունավետ կերպով կշարունակվի:
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Իրակլի Կոբախիձեն մեկ անգամ ևս շնորհավորել է այդ առիթով և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունության ապահովմանը:
Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացման շուրջ:
Ի պատիվ վարչապետ Փաշինյանի՝ Իրակլի Կոբախիձեի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ գազի գնի և հայ-ռուսական հարաբերությունների մասին
Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, և Հայաստանի վարչապետը հուսով է, որ մեկ տա...
«Մենք չենք կարող լռել այս վայրագությունների առջև». Եվրախորհրդարանի պատգամավոր
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է անհապաղ դադարեցնել Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչին եք դուք սպասում, ուզում եք՝ այս հրապարակում մարդկանց դիակնե՞ր ունենանք. Գուրգեն Ներսիսյան
Այսօր առավոտյան՝ ժամը 9։00-ից, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկեց համաժողովրդական հանրահավաքը՝ նպատակ ունենալո...
Չի կարող որոշում կայացնել ժողովուրդը, հանրաքվեի խնդիր չէ սա. Արամ Մանուկյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին
Նայում, ուսումնասիրում ենք բոլոր հնարավոր զեկույցները, հաշվարկները, բոլոր կողմերին հրավիրել ենք, էկոլոգներին, մասնագիտակ...