ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչին եք դուք սպասում, ուզում եք՝ այս հրապարակում մարդկանց դիակնե՞ր ունենանք. Գուրգեն Ներսիսյան
Այսօր առավոտյան՝ ժամը 9։00-ից, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկեց համաժողովրդական հանրահավաքը՝ նպատակ ունենալով աշխարհի ուշադրությանը հրավիրել Արցախում ստեղծված իրավիճակին։
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես եկավ ելույթով և դիմելով ՌԴ-ին, ՀՀ-ին և միջազգային հանրությանը.
«Ինչին եք դուք սպասում։ Ուզում եք՝ այս հրապարակում մարդկանց դիակնե՞ր ունենանք, որ արձագանքեք։ Ուզում եք, որ օրեր առաջ երկու մանկահասակ երեխայի դեպքի կրկնություննե՞րն ունենանք, որ խելքի գաք։ Ես ձեր բոլորի անունից ասում եմ՝ բավական է։ Արդեն երրորդ տարին է՝ արցախցին համբերատար կրում է ամենատարբեր բնույթի տառապանքներ, ամեն օր մեր մայրերն ու քույրերն արցունքները թաքցնելով նայում են իրենց երեխաների աչքերին և պատասխանատվության տակ խեղդվելով՝ ընտրություն անում, և ամեն անգամ անվերապահորեն ընտրում հայրենիքը՝ մեր Արցախը»։
Ներսիսյանի խոսքով՝ երեք տարի է՝ բանակցություններ են ընթանում, բայց դրանց արդյունքները չեն զգում, բացի նրանից, որ բանակցություններում տարաձայնությունների մուրճի հարվածն իջնում է Արցախի գլխին․
«Բավական է, բավ է՝ արցախցուն դարձնեք ձեր հարաբերությունների կառուցման և հակադրությունների կարգավորման մանրադրամ, բավ է՝ մեր ժողովրդի կյանքի հաշվին խոշոր քաղաքականությունների՝ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության վարումը»,- նկատում է պետնախարարը և հավելում՝ մենք հասել ենք եզրագծին։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի պետնախարարը հայտնել է` ինչ են պատրաստվում անել
Արցախում այսօր մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժում։ Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ու Շառլ Միշելի հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: Այսօր` ավելի ուշ տեղի կու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒնենք աղբահանության խնդիր. Ավինյանին հայտնեցին պատճառը
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանն անդադարձավ աղբահանության խնդրին և հետաքրք...
Արցախի նախագահն ահազանգել է ԵԱՀԿ-ին, ՄԱԿ ԱԽ անդամներին և մյուս ղեկավարներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների...