Նման վերաբերմունքի արժանի չէի. քահանան մանրամասներ է հայտնել՝ ինչպես է ԱԱԾ-ն իրեն բերման ենթարկել
Քննչական ծառայության և ԱԱԾ-ի աշխատակիցները առավոտյան ներխուժել են Բյուրականի Հովհաննես քահանա Բադալյանի տուն: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է հոգևորականը՝ նկարագրելով անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունը:
«Գիշերազգեստով էի, ժամը 7-ն էր, չեն թողել, որ հագուստս փոխեմ, քացով խփել են շանս, վախի մթնոլորտ ստեղծել: Տանը փաստաթղթեր կամ զենք-զինամթերք էին փնտրում:
Իմ, կնոջս և 4 երեխաներիս հեռախոսները և կրիչները առգրավել են: Անչափահաս աղջիկս շատ է վախեցել, հայրիկս ծանր վիրահատված է, նա ևս շատ անհանգստացավ: 12 ժամ պահել են Քննչական կոմիտեում, չեն թողել, որ ոչ մեկի հետ խոսեմ, անգամ պատասխանեմ հարազատներիս զանգերին:
Ինքնազգացողությունս վատացել էր, բարձրացել էր արյան ճնշումը և շաքարս: Քիչ ուշ Տեր Գարեգինին, Տեր Մխիթարին բերեցին քննչական:
Ինձ դիմում էին «Վրթանես Բաղալյան ավազանի անունով», – պատմել է Տեր Հովհաննեսը:
«Առգրավել են հեռախոսները, ստացական չեն տվել, երեխաներս անհեռախոս են մնացել, երկու երեխաներս ուսանող են: Մեր ընտանեկան կյանքը խաթարվել է:
Ես նման անմարդկային վերաբերմունքի չեմ արժանացել 47 տարվա մեջ: Երբեք թույլ չեմ տվել, որ անհարգալից վերաբերվեն իմ հանդեպ: 44-օրյա պատերազմին կամավոր մասնակից եմ եղել, բանակում հոգևոր սպասավոր եմ եղել, գերպարտաճանաչ եմ հայրենիքիս հարցում, նման վերաբերմունքի արժանի չէի»,- ընդգծել է հոգևորականը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը 30.000 եվրո կփոխհատուցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր բավարարել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հայցն ընդդեմ Ադրբեջանի: Այդ մասին բլոգ...
Սիգը վաճառվում է անտրամաբանական ցածր գներով, քանի որ գողացված է. նախարարը մանրամասնում է
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք հաջորդ տարի հնար...
«Էրեբունի» թանգարանի տնօրենը պատրաստ է հրաժարական տալ, եթե այդպես գտնի վերադաս մարմինը
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը գրառում է արել՝ օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից...
Զինվորը գրքից կարևոր է, մեր երեխաները հավի ճուտ չէին․ զինվորի մայր
Այս բոլոր սպանությունները սպաների գլխավորությամբ են լինում: Այս մասին այսօր կառավարության շենքի մոտ ասացին բողոքի ա...