Զինվորը գրքից կարևոր է, մեր երեխաները հավի ճուտ չէին․ զինվորի մայր
Այս բոլոր սպանությունները սպաների գլխավորությամբ են լինում: Այս մասին այսօր կառավարության շենքի մոտ ասացին բողոքի ակցիա իրականացնող խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նրանք պահանջում են, որ իրենց ընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հանդիպմանը ներկա լինեն Գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահը, Պաշտպանության նախարարը:
«Զինվորը գրքից կարևոր է, մեր երեխաները հավի ճուտ չէին, որ սպանվեցին: Թող չասեն՝ զինվորն է զինվորին սպանել»,- ասաց զոհված զինվորներից մեկի մայրը:
Նրանց մոտեցավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խնդրեց չբղավել, լսեց պահանջը և ասաց. «Ինձնից հասնում է փոխանցել, կփոխանցեմ»:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Նիկոլ Փաշինյանը Արցախում ԶՈՒ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանա...