Սիգը վաճառվում է անտրամաբանական ցածր գներով, քանի որ գողացված է. նախարարը մանրամասնում է
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք հաջորդ տարի հնարավոր կլինի Սևանում խուսափել այս տարի գրանցված իրավիճակից: Նա խոսեց նաև ձկան որսն արգելելու մասին: Նախարարը հայտնեց, որ ձկան որսի, հաշվառման հետ կապված առաջին քայլերն արված են, Հարկային օրենսգրքում որոշակի փոփոխություն պետք է կատարվի:
«Ընդհանուր նպատակն է ապահովել որոշակի կենսակայուն ձկնապաշար և թույլատրել դրա որսը, որ ձուկն անընդհատ օգտագործվի, բայց չվաճառվի այդ անտրամաբանական 200, 300, 400 դրամով, քանի որ գողացված է, և բռնողը հնարավորինս արագ փորձում է ազատվել դրանից, որովհետև ձուկը պրոտեինով հարուստ ձուկ է: Պետք է օրենսդրական շրջանակ ապահովենք, թույլ տանք, որ օրինական ձևով որսան, և պաշարը համալրվի»,- ասաց նա:
Սևանի «կանաչելու» հետ կապված Գրիգորյանն ասաց, որ եկող տարի ևս ակնկալում են նման իրավիճակ, քանի որ տասնյակ տարիներ Սևանա լիճը բազմաթիվ ճնշումների է ենթարկվել՝ ջրի մակարդակը իջեցվել է, բարձրացվել, և այդ ամենը մեծ ազդեցություն է ունեցել էկոհամակարգի վրա:
Նախարարն ասաց՝ Սևանում երկու հիմնարար հարց ունեն լուծելու՝ լճի մակարդակի բարձրացում, կեղտաջրերի մուտքի նվազեցում:
«Դա եկող տարի բնականաբար չենք հասցնի, բայց ափամերձ տարածքների մաքրում, հետազոտություններ կարվեն: Երեք քաղաքների համար կենսամաքրման կայաններ ենք ուսումնասիրել, ընթացիկ աշխատանքները գնում են: 1, 2, 3 տարվա մեջ մեծ փոփոխության չենք կարող ակնկալել, բայց քայլերը պետք է ճիշտ արվեն: Դրա համար ակնկալում ենք կոմպետենտ մարդկանց ներդրումը: Ջրիմուռները հետևանք են, խնդիրը պետք է ակունքից հասկանանք»,- ասաց նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...