Ադրբեջանը 30.000 եվրո կփոխհատուցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր բավարարել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հայցն ընդդեմ Ադրբեջանի: Այդ մասին բլոգերը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Նշենք, որ Լապշինը դիմել էր ՄԻԵԴ՝ իր նկատմամբ Բաքվի բանտում սպանության փորձ կատարելու և դաժան կտտանքներ իրականացնելու մեղադրանքով: Բլոգերը հայտնել է հաղթանակի մասին, հավելելով, որ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է իրեն վճարել 30.000 եվրո փոխհատուցում:
«Հաղթանակ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեղավոր է ճանաչել Ադրբեջանի իշխանությանը Բաքվի բանտում իմ նկատմամբ մահափորձի ու դաժան կտտանքների կիրառման համար: Ադրբեջանը պարտավորեցրել է ինձ վճարել 30 000 եվրո փոխհատուցում։ Դատարանը նաև հաստատել է, որ ես երբեք նախագահ Ալիեւին ուղղված՝ մեղայական նամակներ չեմ գրել, իսկ Ադրբեջանի կողմից ներկայացրած նամակների հավաստիությունը կասկածի տակ են դրել:»։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի հարցումից հետո 2016 թ. դեկտեմբերին ձերբակալվել էր Մինսկում և փոխադրվել Բաքու: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2011 և 2012 թթ. Արցախ այցելելու համար և դատապարտել ազատազրկման: Միջազգային հանրության, իրավապաշտպան կազմակերպությունների, Իսրայելի, ՌԴ բարձրացրած աղմուկից և գործադրած ջանքերից հետո 2017 թ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու հրամանը:
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ եղել են կրակոցներ. ՊՆ
Գեղարքունիքի մարզում Կութ համայնքում կրակոցներ եղել են այդ հատվածի դիրքի ուղղությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում...
Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն է եղել, որն արագ հարթվել է. ՊՆ
Հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է...
Սահմանազատման աշխատանք սկսելուց առաջ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից. Արմեն Գրիգորյան
Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու Ռուսաստանի առաջարկությանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունն ընդգծե...
Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինվոր է զոհվել. ՊՆ
Մայիսի 24-ին, ժամը 17:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված...