Անկանխիկ առևտրից կենսաթոշակառուների հետվճարի առավելագույն չափը կդառնա 10 հազար դրամ
Կառավարությունը նախատեսում է շարունակական դարձնել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը՝ գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Այս մասին գործադիրի որոշման նախագիծը շրջանառվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախագծով նաև նախատեսվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12%-ն ավելացնել և սահմանել 20%, իսկ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ։
Հետվճարի չափերի փոփոխության արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող և անկանխիկ գնումներ կատարող կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը կավելանան 3000-4000 դրամով։
Նմանատիպ հոդվածներ
Զառիթափի` Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանը պղծել են
Փետրվարի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, անհայտ անձը կամ անձին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուգ և արցունքներ Սոչիում․ սևազգեստ երիտասարդները հրաժեշտ են տվել Tinder-ին
Սոչիում անցկացվել է ռոմանտիկ ծանոթությունների համար նախատեսված Tinder հարթակի թաղման արարողությունը։ Երիտասարդ սգավորներ...
Քանի քաղաքացի է վճարել 15 մլն դրամ՝ պարտադիր զինծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվու...
Երևանի 2 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 17-23-ը:Փոշու պա...