Զառիթափի` Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանը պղծել են
Փետրվարի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, անհայտ անձը կամ անձինք պոկել-քանդելու միջոցով վնասել են Զառիթափ համայնքի վարչական տարածքում գտնվող 1941-1945թթ․-ի Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանի քարին փակցված մետաղյա աստղը՝ վնասելով նայև հուշարձանը։
Փաստի առթիվ Ոստիկանության Վայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ արարքը կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ Երևան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 18:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Արցախի ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 29 զինծառայողների անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 29 զինծառայողների անուն։Պահեստազորա...
Մամուլից եմ ծանոթացել այս անհեթեթության մասին. Հովհաննիսյանը՝ իր գեներալի կոչման լուրերի մասին
Մամուլից եմ ծանոթացել այս անհեթեթության մասին: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյա...
Հանրապետության ողջ տարածքում զգացվել է 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ
Երևանում և մի քանի մարզերում 19։30- ի մոտ երկրաշարժ է զգացվել։ Auroranews -ի հետ զրույցում ԱԻՆ լրատվական բաժնից հայտնեցի...