ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուգ և արցունքներ Սոչիում․ սևազգեստ երիտասարդները հրաժեշտ են տվել Tinder-ին
Սոչիում անցկացվել է ռոմանտիկ ծանոթությունների համար նախատեսված Tinder հարթակի թաղման արարողությունը։ Երիտասարդ սգավորները, ամբողջովին սև հագած, երկուական մեխակներով ներկա են գտնվել Ռուսաստանից հեռացած ծանոթությունների կայքի հրաժեշտի արարողությանը և արտասվելով պատմել, թե ինչպես է Tinder-ն օգնել կազմակերպել իրենց անձնական կյանքը:
Հիշեցնենք, որ Tinder-ը դադարել է գործել Ռուսաստանի տարածքում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Match Group-ը, որին պատկանում է ծանոթությունների կայքը, Tinder-ը պետք է լքեր ռուսական շուկան մինչև հունիսի 30-ը։ Եվ այդպես էլ եղավ. այժմ հավելվածը հասանելի չէ AppStore-ում և Play Market-ում ներբեռնման համար:
Միևնույն ժամանակ, հավելվածն աշխատում է, եթե մուտք եք գործում VPN-ով։ Սակայն РБК-ն գրում է, որ որոշ օգտատերերի համար կայքի վեբ տարբերակը չի աշխատում նույնիսկ VPN-ի միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս տարի կսկսվի Նորք-Մարաշը, Նոր Նորքը և Կենտրոնը իրար կապող այլընտրանքային երկու նոր ճանապարհի կառուցումը
Այս տարի Երևանում կմեկնարկի Նորք-Մարաշ, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններն իրար կապող այլընտրանքային երկու նոր ճանապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փարիզի արվարձանում տղամարդը հանգիստ սենդվիչ է ուտում ցուցարարների և ոստիկանների բախումների ֆոնին
Փարիզի արվարձանում տղամարդը հանգիստ նստած սենդվիչ է ուտում ցուցարարների և ոստիկանների բախումների ֆոնին։Տեսանյութը վիրուս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայում մոր աչքի առաջ ձերբակալում են Դաունի համախտանիշով տղամարդուն
Ֆրանսիայում անկարգությունները շարունակվում են։ «Տարածված տեսանյութերից մեկում, թերևս, ամենածանր դրվագը այսօրվա երեկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքներ գրեթե չկան. Մետաքսե Հակոբյան
Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը ուղիղ տեսակապով Ֆրանսիայի դեսպանատան առջեւ...