Պուտինի և Թրամփի հանդիպումը Բուդապեշտում համարում է հարված ԵՄ-ին. The Telegraph
Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը ցավոտ հարված կլինի Եվրամիությանը եւ կամրապնդի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ազդեցությունը միության ներսում։ Այսպիսի կարծիք է հայտնել բրիտանական The Telegraph թերթը։
«Հունգարիայի ընտրությունը որպես գագաթաժողովը հյուրընկալող երկիր, հավանաբար, ջնջել է ժպիտը ԵՄ դեմքից։ Դաշինքը մեծ մասամբ դուրս է մնացել Ուկրաինայի խաղաղության բանակցություններից եւ անհանգստացած է [Իսրայելի եւ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջեւ Գազայի հակամարտության կարգավորման ծրագրի մշակման գործում] իր աննշան դերից»,- նշվել է հոդվածում։
Ինչպես կարծում են պարբերականի հեղինակները, եվրոպացի դիվանագետներն իշխանափոխության հույս ունեն Հունգարիայում, քանի որ Օրբանը խոչընդոտում է ԵՄ քաղաքականությանը, սակայն Ռուսաստանի եւ ԱՄՆ առաջնորդների միջեւ Բուդապեշտում կայանալիք բանակցությունները միայն կամրապնդեն վարչապետի դիրքերը համաշխարհային ասպարեզում։
Հինգշաբթի, Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, Թրամփը հայտնել է, որ իրենք համաձայնել են շուտով հանդիպել Հունգարիայի մայրաքաղաքում։ ԱՄՆ նախագահը հետագայում պարզաբանել է, որ դա կարող է տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
Ախր, ասողին լսող էր պետք. Մարտուն Գրիգորյանը՝ Վարդան Ղուկասյանին առնչվող վարույթի մասին
Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյո...
ՀԱՀ նախագահին հասկացրել են, թե ինչու չի կարելի ձերբակալել Պուտինին
Վլադիմիր Պուտինին կալանավորելը հավասարազոր է Ռուսաստանին պատերազմ հայտարարելուն։ Այս մասին երեքշաբթի հրապարակված դատարան...
«Սա չի կարող անպատասխան մնալ»․ Թրամփի նախազգուշացումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցի վրա պարեկային առաքելություն իրականացնելու ընթացքում խո...
ԱՄՆ-ն ՌԴ-ին խոստացել է ավելի ծանր պատժամիջոցներ
Ֆինանսական պատժամիջոցները, որոնք Միացյալ Նահանգները մտադիր է կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում...