Ախր, ասողին լսող էր պետք. Մարտուն Գրիգորյանը՝ Վարդան Ղուկասյանին առնչվող վարույթի մասին
Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների դեմ ի՞նչ սցենար է նախապատրաստում, թե խոցելի թեկնածուի դեպքում ինչպես են պատրաստվում քաղաքը տանել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առնչվող վարույթին.
«Ստիպված եմ մեջբերել ապրիլի 3-ին իմ կողմից արված և հանրության կողմից անչափ սպասված հայտարարությունից մի հատված․ «Թե ի՞նչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ՝ լավ հիշեք այս օրը։ Գյումրին կտանե՞ն Վանաձորի ճանապարհով, թե ոչ՝ տա Աստված, որ սխալված լինեմ»,- մեջբերմանս ավարտ։
Ինձ այդ օրերին անխնա քննադատեցին՝ դանդաղելու, երկար մտածելու և որոշումս ուշ հրապարակելու համար, տեսա՞ք շտապողականության արդյունքը։ Դրա համար պետք էր հաշվի առնել փորձ ունեցող, քաղաքական ճանապարհ անցած ու նմանատիպ փորձությունների միջով անցած մարդու կարծիքը և չառաջնորդվել պահի ազդեցությամբ, էմոցիաներով, քաղաքական վախվորածությանը տուրք տալով։
Այս պարագայում ափսոսում եմ, որ այս հարցում ես ճիշտ էի, դուք՝ սխալվեցիք։
Սիրելի գյումրեցիներ, այսօր մենք բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային:
Այս մասով դեռ ոչինչ չեմ ասում, հաշվի առնելով օբեկտիվ քննության արդյունքների բացակայությունը: Ինչպես նաև բոլորին հորդորում եմ չխախտել անմեղության կանխավարկածը:
Կոչ եմ անում Շիրակի մարզի ուժային կառույցներին՝ հաշվի առնելով հուզական, էմոցիոնալ վիճակում հայտնված գյումրեցիների կարգավիճակը, ազատ արձակել բոլոր բերման ենթարկված քաղաքացիներին։
Իսկ ինչ վերաբերում է Դեմոկրատիային ու Արդարադատությանը, ապա վերջիններս Հայաստանից դուրս են եկել դեպի Եվրոպա և իրենց հետևից մարել են լույսն ու փակել՝ դուռը»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնում է Բելառուս
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հունիսի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:Ինչպե...
Հույս ունենք` Երևանը և Բաքուն շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիրը. Ղարիբաշվիլի
Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են կնքել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլ...
Ուժայիններն այսօր անմարդկային ձևով նսեմացրել են Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին. թքել են վրան, ծեծել. Միքայել Մինասյան
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․«Նիկոլի հրամանով ուժայիններն այսօր անմարդկային ձևով նսեմացրել են Գորիսի փոխքա...
Մեր վառոտներից մի հատ միլիցա չի մտել ներս. ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը ասուլիս է հրավիրել իր տանը
Վատ վատ երևույթներ են սկսվել, լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադ...