ԱՄՆ-ն ՌԴ-ին խոստացել է ավելի ծանր պատժամիջոցներ
Ֆինանսական պատժամիջոցները, որոնք Միացյալ Նահանգները մտադիր է կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում, ավելի ծանր են լինելու, քան 2014-ի պատժամիջոցներն էին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այդ մասին հայտնել է Սպիտակ տունը:
ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, թե ռուբլու արժեքի ներկայիս փոփոխությունը արտացոլում է տնտեսական այն պատժամիջոցների նշանակությունը, որոնք Միացյալ Նահանգները պատրաստ է կիրառել:
Վաշինգտոնը նաև հիշեցրել է, որ Ղրիմի միացումից հետո 2014 թվականին Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով ռուսական ռուբլին արժեզրկվել էր 50 տոկոսով, և Ռուսաստանի Կենտրոնական բանկը ծախսեց իր պահուստային ֆոնդի 25 տոկոսը՝ արժույթի կայունությունը պահպանելու համար:
Այսօր էլ՝ Ուկրաինայի շուրջ միջազգային լարվածության խորացմանը զուգահեռ, ռուսական ռուբլին շարունակում է անկում ապրել աշխարհաքաղաքական ռիսկերի ավելացման պատճառով: Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ 1 դոլարը արժե 79 ռուբլի, իսկ 1 եվրոն՝ 89 ռուբլի:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղ...
«Երբ ատրճանակը գրպանումդ է, սկսում են քեզ հետ ավելի քաղաքավարի խոսել». Լավրով
Սերգեյ Լավրովը նշել է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև զրույցի երանգի փոփոխություն է նկատվում: Արտգործնախարարի...
«Կոպիտ ասած՝ մենք ոչ ոքի պետք չենք». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման երկրում և երկ...
Ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղի է կառուցվում. Արցախ
Արցախում վերակառուցվում և հիմնանորոգվում է շուրջ 50 կմ ավտոճանապարհ: Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» համահայկական հի...