ՀԱՀ նախագահին հասկացրել են, թե ինչու չի կարելի ձերբակալել Պուտինին
Վլադիմիր Պուտինին կալանավորելը հավասարազոր է Ռուսաստանին պատերազմ հայտարարելուն։ Այս մասին երեքշաբթի հրապարակված դատարանի փաստաթղթերում գրել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, հայտնում է France24-ը:
«Պուտինը հրավիրվել է հաջորդ ամիս Յոհանեսբուրգում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, սակայն Միջազգային քրեական դատարանը նրան ձերբակալման օրդեր է ընդունել։ Օրդերի համաձայն՝ Պրետորիան, որպես ՄՔԴ-ի անդամ, դրույթը պետք է կիրառի, եթե ՌԴ նախագահը ժամանի երկիր»,- գրել է կայքը:
Հարավաֆրիկյան Հանրապետության դիվանագիտական երկընտրանքն ի հայտ է եկել դատարանում, որտեղ առաջատար ընդդիմադիր կուսակցությունը՝ Դեմոկրատական դաշինքը, փորձում է հասնել երկրի կառավարության կողմից Կրեմլի առաջնորդի ձերբակալմանը, եթե վերջինս ոտք դնի երկիր։
Բայց պատասխան ելույթում Ռամաֆոսան ընդդիմադիր կուսակցության դիմումը որակել է որպես «անպատասխանատու» և ասել, որ սեղանին դրված է երկրի ազգային անվտանգությունը։
«Ռուսաստանը հասկացրել է, որ իր գործող նախագահին կալանավորելը հավասարազոր է պատերազմ հայտարարելուն»,- ասել է նա։
«Մեր Սահմանադրությանը հակասող կլինի Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնելու վտանգը», - ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ դա հակասում է երկիրը պաշտպանելու իր պարտականություններին։
Նմանատիպ հոդվածներ
Գրիգոր Մինասյանի ծնողները հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ծնողները՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կին...
Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի. Տոյվո Կլաար
ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որ &...
Կդիմենք ավելի կոշտ գործողությունների․ Արայիկ Հարությունյանը՝ Արցախում իրավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարութունյանը նստացույց է հայտարարում: «Հաշվի առնելով առկա ծանրագույն իրավիճակն ու վեր...
Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը AFP-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականո...