Տիգրան Բարսեղյանը կարող է ավարտել կարիերան Հայաստանի ազգային հավաքականում
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանն Իռլանդիայի հետ խաղից հետո կարող է լքել հավաքականը: Այս մասին հայտնում է «ИнсайдЯН» տելեգրամյան ալիքը ՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«Որոշումը դեռ վերջնական չէ, բայց հավանական է։ Տիգրանն այդ մասին արդեն հայտարարել է խաղից հետո։ Գուցե դա ասվել է հույզերի հիման վրա, ժամանակը ցույց կտա։ Իսկ Բարսեղյանը մինչ ընտրական փուլն էլ էր մտածում Հայաստանի հավաքականում կարիերան ավարտելու մասին, բայց Եղիշե Մելիքյանի գալուց հետո նա մնաց հավաքականում»,– գրում է ալիքը։
Նշվում է նաև, որ առաջիկայում հավաքականում կարիերան կարող է ավարտել նաև Լուկաս Սելարայանը:
Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրում Իռլանդիայի հետ խաղի ժամանակ Տիգրան Բարսեղյանը հեռացվեց խաղադաշտից մրցակցին հարվածելու համար: Հայաստանի հավաքականը մնաց 10 հոգով, որից հետո գոլ բաց թողեց և պարտվեց նվազագույն՝ 0:1 հաշվով:
Նմանատիպ հոդվածներ
Յուղաբեր Ամրոյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ15 ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Յուղաբեր Ամրոյանը (40 կգ քաշային կարգ) բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի մինչ...
Մենք չենք վախենում, Ֆրանսիան պետք է վախենա. Յամալ
Իսպանացի ֆուտբոլիստը վստահություն է հայտնել իր թիմի ուժերի նկատմամբ և ընդգծել նախկինում ունեցած հաջող փորձը։ «Մենք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգենտինա-Սաուդյան Արաբիա խաղի ավարտն անսպասելի էր
Աշխարհի առաջնություններին 6-րդ անգամ մասնակցող Սաուդյան Արաբիայի հավաքականը սենսացիոն հաղթանակ տարավ Ամերիկայի գավաթակիր...
ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն կարող են Ուկրաինային զրկել իրենց անդամակցությունից
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) սպառնացել են Ուկրաինայի ֆ...