Մենք չենք վախենում, Ֆրանսիան պետք է վախենա. Յամալ
Իսպանացի ֆուտբոլիստը վստահություն է հայտնել իր թիմի ուժերի նկատմամբ և ընդգծել նախկինում ունեցած հաջող փորձը։ «Մենք վախ չունենք։ Եթե որևէ մեկը պետք է վախենա, դա Ֆրանսիան է։ Մենք նրանց արդեն մեկ անգամ դուրս ենք թողել պայքարից։ Ակնհայտ է, որ երկու թիմերն էլ համաշխարհային մակարդակի մեծ հավաքականներ են։ Տեսնենք, թե ինչ կլինի»,- Յամալի խոսքերը մեջբերում է The Touchline-ը։
Աշխարհի 2026 թվականի առաջնության կիսաեզրափակիչի Ֆրանսիա — Իսպանիա հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ հուլիսի 14-ին։ Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել էր Ֆրանսիային։ Այն ժամանակ իսպանացիները դուրս եկան եզրափակիչ, որտեղ նույն՝ 2-1 հաշվով առավելության հասան Անգլիայի նկատմամբ և նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Նմանատիպ հոդվածներ
Իսպանիան հաղթեց Բելգիային և կիսաեզրափակչում կմրցի Ֆրանսիայի հետ
Աշխարհի 2026 թվականի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում Իսպանիայի ազգային ընտրանին բարդ պայքարում 2-1 հաշվով հաղթանակ...
Էկվադորում պետական հանգստյան օր է հայտարարվել ֆուտբոլային նվաճման պատճառով
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում պետական հանգստյան օր է հայտարարել՝ կապված ազգային հավաքականի՝ 2026 թվականի աշխարհ...
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...