ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգենտինա-Սաուդյան Արաբիա խաղի ավարտն անսպասելի էր
Աշխարհի առաջնություններին 6-րդ անգամ մասնակցող Սաուդյան Արաբիայի հավաքականը սենսացիոն հաղթանակ տարավ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի նկատմամբ։
Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Սաուդյան Արաբիայի թիմը 88 հազար հանդիսականների ներկայությամբ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։
Խաղի հաշիվը 10-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին, որը 5-րդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնության։
Առաջին խաղակեսում արգենտինացիների 3 գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Միայն մեկ դեպքում կիրառվեց VAR համակարգը։ Երկու անգամ մրցակցի դարպասը գրավեց Միլանի «Ինտերի» 25-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսը, մեկ անգամ՝ Մեսին։
Առաջին խաղակեսում 0:1 հաշվով պարտվելուց հետո Սաուդյան Արաբիայի թիմը ֆրանսիացի գլխավոր մարզիչ Էրվե Ռենարի ղեկավարությամբ երկրորդ խաղակեսի սկզբնամասում 5 րոպեում երկու գոլ խփեց։
48-րդ րոպեին աչքի ընկավ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի 29-ամյա հարձակվող Սալեհ Ալ Շեհրին , իսկ 53-րդ րոպեին՝ «Ալ Հիլալի» 31-ամյա կիսապաշտպան Սալեմ Ալ Դավսարին։
C խմբի մյուս խաղում կմրցեն Մեքսիկայի եւ Լեհաստանի հավաքականները։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։
ԱԱ-2022. C խումբ, առաջին տուր
Արգենտինա - Սաուդյան Արաբիա՝ 1:2
Լիոնել Մեսի, 10, 11մ - Սալեհ Ալ Շեհրի, 48, Սալեմ Ալ Դավսարի, 53
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեսսին՝ գոլի հեղինակ․ ինչպես մեկնարկեց խաղը
Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին 11-մետրանոցից բացեց հաշիվը (տեսանյութ)...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Սաուդյան Արաբիայի մարզիչը ոգևորել թիմին, որից հետո ֆուտբոլիստները 8 րոպեում երկու գնդակ են խփել
Բացահայտվել է Կատարի ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր «սենսացիոն գաղտնիքը»։ Միջազգային լրատվականները հրապարակել են կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգլիա-ԱՄՆ խաղից առաջ ֆուտբոլասերները Կատարում պարել են «Կատյուշա» երգի ներքո
Կատարում անցկացվող աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում Անգլիա- ԱՄՆ խաղից առաջ զավեշտալի դեպք է տեղի ունեցել։...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչպես են ԱՄՆ-ի հավաքականի խաղացողները մխիթարել իրանցի ֆուտբոլիստներին
Խմբային փուլի վերջին տուրի խաղում ամերիկացիները 1-0 հաշվով հաղթել են Իրանի հավաքականին։ Այս հաղթանակի շնորհիվ ամերիկյան...