Լռելն այլևս դառնում է անտանելի մի բեռ. Շահէ Անանեան
Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Շահէ ծայրագույն վարդապետ Անանեանը անդրադարձել է հոգևորականների ձերբակալություններին.
«Ստալինյան բռնատիրության սցենարը թևակոխում է իր վերջին արարը: Այսօրվա իրադարձությունները Արագածոտնի թեմում, քահանայից դասի և առաջնորդի բռնի անհետացման երևույթները, իրավապաշտպանների ահազանգերն ու մասնագիտական գնահատականները խոսում են այն մասին, որ մենք այլևս ավտորիտար իրականության մեջ ենք ապրում:
Այդպիսի հասարակություններում մարմինն սպանելուց բացի ճիգ ու ջանք չեն խնայում հոգին սպանելու: Եվ ուրեմն ամեն բան պետք է անել, որ հոգին չմարի: Պետք է հոգևոր գիտակցությամբ ու աներեր հավատով ամուր կանգնել մեր հոգիները պաշտպանող խրամատներում:
Լռելն այլևս դառնում է անտանելի մի բեռ: Լռելն ու լուռ հետևելը կարող են սպանել մեր հոգիները…»:
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը բացահայտել է ապօրինի խաղատուն
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է ապօրինի խաղատուն բացահայտելու մասին: Ոստիկանության տարածած հաղորդագր...
Մակրոնը Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Զրուցակիցներն անդրադարձ...
Էվո Մորալեսը չի բացառում քաղաքականության վերադարձը
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը Destape Radio-ին տված հարցազրույցում չի բացառել քաղաքականություն վերադարձը որպես պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լարված մթնոլորտում չէի կարողանում կենտրոնանալ: Եվս մեկ անգամ ներողություն». Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներողություն է խնդրում լրագրողներից՝ ասուլիսը դադարեցնելու համար:«...