ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լարված մթնոլորտում չէի կարողանում կենտրոնանալ: Եվս մեկ անգամ ներողություն». Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներողություն է խնդրում լրագրողներից՝ ասուլիսը դադարեցնելու համար:
«Լարված մթնոլորտում չէի կարողանում կենտրոնանալ: Եվս մեկ անգամ ներողություն»,- ասել է Արսեն Թորոսյանը:
«Իմ կինը բժշկական հիմնարկ չունի, այլ պարզապես մի բժշկական հիմնարկի տնօրենն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշել է Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով այսօր իր ասուլիսի դադարեցումից հետո արյունաբան Գևորգ Թամամյանի արած հայտարարությանը:
«Անհեթեթությունն այն է, որ նրանք նույնիսկ պարզ թվեր չգիտեն: 2,7 մլրդ որտեղի՞ց են վերցրել: Դժվարամատչելի հետազոտությունների բյուջեն 100 մլն դրամ է, և տարբեր հիմնարկների 5-10 մլն դրամի չափով տրվել է՝ կապված այդ հաստատությունների հաճախելիություններից: Դրա մասին ինֆորմացիան հանրայնորեն հասանելի է: Եվ այդ մտահոգ, պրոֆեսիոնալ ուռուցքաբանները լավ կլինի` կարդան պարզ ինֆորմացիան, նոր արտահայտվեն, կամ նրանց պատրաստողները, հուշողները մի քիչ կարդալ իմանան»,- ասել է նախարարը:
«Այն, որ դա շոու էր, կարծում եմ տարակուսանք, կասկած ոչ մեկի մոտ չի առաջացնում, որովհետև էն թուղթը, որով նա եկել էր, նույնիսկ ինքն էլ չգիտեր, թե մեջն ինչ է գրած: Իմ անձնական կյանքին անդրադառնալը ի՞նչ կապ ունի տենց մտահոգ ուռուցքաբանի հետ: Իմ բանակում ծառայելու պաշտոնը, իմ անձնական առողջությունը կամ իմ վերաբերմունքը այս կամ այն երևույթի նկատմամբ»,- նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՝ անդրադառնալով առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը տապալել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը. Վարդան Տողանյան
«Արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին և երկրի ներքին օրենսդրությանը: Նախ` ՌԴ-ն չի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեւոն Քոչարյանը՝ դատավորների կայացրած որոշումների մասին. ՍԴ-ն որոշումը կհրապարակի սեպտեմբերի 4-ին
Սահմանադրական դատարանի և դատական համակարգի վրա ճնշումներ են գործադրվում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի, Վանեցյանի ու Ավինյանի արձագանքը՝ Կարապետյանի գոլին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում...
Ե՞րբ է Գյումրին ձերբազատվելու տնակներից ու ոչ բարեկարգ փողոցներից
Այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողները հետաքրքրվել են Տավուշի մարզպետ Տիգրան Պետրոսյանից, թե երբ է ի վերջո Գյումրին ձերբազատ...