Ոստիկանությունը բացահայտել է ապօրինի խաղատուն
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է ապօրինի խաղատուն բացահայտելու մասին: Ոստիկանության տարածած հաղորդագրությունը.
«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ մի տղամարդ այս տարվա փետրվարից մինչև մայիսի 4-ը Երևանի Քեռու փողոցի տներից մեկում, առանց պետական գրանցման և առանց հատուկ թույլտվության լիցենզիայի, վարձու խաղավարի միջոցով կազմակերպել է կենդանի պոկեր տեսակի շահումով խաղեր, որոնց շրջանակներում 100, 200, 500, 1000, 5000 և 25000 դրամին համարժեք խաղաքարերով խաղադրույքներ ընդունելու և մասնակիցներից յուրաքանչյուրի շահումից որոշակի չափով գանձումներ կատարելու եղանակով՝ օրական ստացել է շուրջ 200 հազար դրամի շահույթ և չի վճարել գործունեության համար սահմանված պետական տուրքը, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս։
Ոստիկանության ծառայողները հիշյալ տարածքում հայտնաբերել են խաղատնային բազմատեսակ պարագաներ, որոնք առգրավվել են: Հայտնաբերվել է նաև մարիխուանայի նմանվող զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի հայտարարությունը Անվտանգության խորհրդի նիստում
Հայտարարություն Անվտանգության խորհրդի նիստում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի ելույթն՝ ամբողջությամբ
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտնեց, որ համընկել են հայկական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու. Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում Փածին...