Մակրոնը Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:
Ֆրանսիայի առաջնորդը Թեհրանին հորդորել է կիրառել Իսլամաբադում մեկնարկած բանակցային գործընթացը՝ տևական դեէսկալացիայի հասնելու և անվտանգության երաշխիքներով համաձայնագիր կնքելու նպատակով: Բանակցությունների ընթացքում առանցքային նշանակություն է տրվել Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության վերականգնմանը: Մակրոնն ընդգծել է ջրային ուղիների անվտանգության կարևորությունը և հայտնել Փարիզի պատրաստակամությունը՝ ներդրում ունենալ այդ գործընթացում: Ըստ նրա՝ միջազգային առևտրային ուղիների անխափան աշխատանքը պետք է երաշխավորվի սեղմ ժամկետներում:
Կողմերն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել Լիբանանում տիրող իրավիճակին և հրադադարի ռեժիմի պահպանմանը: Էմանուել Մակրոնը շեշտել է, որ Ֆրանսիան սատարում է Լիբանանի օրինական իշխանություններին՝ որպես երկրի սուվերենությունն ապահովող և պետության ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնող միակ լեգիտիմ կառույցի:
Նմանատիպ հոդվածներ
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Թուրքիայի հայտարարություններից հետո Թուրքիան դուռ է բացում. Նարեկ Կարապետյան
«Առաջինի լրատվականի» հարցազրուցավար Աննա Դանիելյանի հարցին, թե Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարությունները մեր ընտրական...
Սեփական մեղքերն ուրիշների գրպանը գցել է. Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին
Որևէ երկիր Արցախի անկախությունը չէր ճանաչել, Արցախը ինքնորոշման ճանապարհին էր, «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի պատասխանը Պուտինին
Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մեզ մոտ միշտ ակտիվ ներքաղաքական կյանք կա: Այս մասին Վլադիմի Պուտինի հետ հանդիպման ժ...