Մեծ Բրիտանիան վերացնում է Ադրբեջանին և Հայաստանին զենքի մատակարարման էմբարգոն
Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է Ադրբեջանին և Հայաստանին զենքի մատակարարման էմբարգոն (որևէ բանի արտահանման ու ներմուծության արգելք):
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում հրապարակվել է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի հայտարարությունը էմբարգոյի վերացման վերաբերյալ:
«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացել է եռակողմ գագաթնաժողով՝ Թրամփի, Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ։ Արդյունքում նախաստորագրվել է խաղաղության պայմանագիր և ստորագրվել հռչակագիր։
Մեծ Բրիտանիան ողջունում է ձեռք բերված առաջընթացը։ Այդ կապակցությամբ մենք բարձրացնում ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակը մինչև ռազմավարական գործընկերություն առևտրի, անվտանգության և պաշտպանության ոլորտներում։
Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է զենքի մատակարարման էմբարգոն Հայաստանի և Ադրբեջանի համար։ Դա կօգնի զարգացնել համագործակցությունը անվտանգության ոլորտում և պաշտպանել երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ներառյալ հիբրիդային սպառնալիքներին պատասխան միջոցները»,- նշված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԽԽՎ-ն մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽԽՎ-ն մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակ...
«Թուրք-ադրբեջանական տանդեմը հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար». Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը h...
ՀՅԴ 11 անդամներ դատի են տվել ԱԺ պատգամավորին
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը՝ ի դեմս ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի եւ մի շարք այլ ՀՅԴ-ականներ...
«Ունենք լուրջ պրոբլեմ». Սամվել Բաբայան
«Ինձ պաշտոնը չի հետաքրքրում․ ես գալիս եմ ձեզ ծառայելու»,- այսօր Ստեփանակերտում հայտարարել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամ...