«Ունենք լուրջ պրոբլեմ». Սամվել Բաբայան
«Ինձ պաշտոնը չի հետաքրքրում․ ես գալիս եմ ձեզ ծառայելու»,- այսօր Ստեփանակերտում հայտարարել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը «Միասնական հայրենիք» կուսակցության հանրահավաքում։
Բաբայանը շեշտել է, որ իրենք պարտավոր են երկիրը տեսնել ազատ, անկախ, ինչպես հռչակել են ժամանակին։
Նա ասել է, թե կան լուրջ պրոբլեմ, քանի որ կարող են դառնալ փախստական. «Երեկ Բրյուսելում հայտարարում են, որ Ադրբեջանը 86.600 կմ² տարածք ունի, որտեղ ընդգրկված է Ղարաբաղը։ Հայաստանը ճանաչում է այդ Ադրբեջանը։ Դա իր իրավունքն է։ Դրա համար ես երկու տարի խոսում եմ, ներկայացնում, թե ինչ խնդիրներ պետք է լուծենք»։
Ըստ Բաբայանի՝ որևէ պայքար պետք չի․ «Մենք պետք է ապրենք, արարենք, ստեղծենք, ստեղծագործենք և լինենք պաշտպանված։ Սա է մեր ապագան, և պետք է գնանք այս ճանապարհով»։
Նա ներկայացրել է այն հինգ կետերը, որ պետք է կատարվեն Արցախում։ Առաջինն, ըստ Բաբայանի, պաշտպանությունն է, որը պետք է կազմակերպել պրոֆեսիոնալ բանակով, իսկ երկրորդը ժողովրդագրական վիճակի բարելավումը։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...