ՀՅԴ 11 անդամներ դատի են տվել ԱԺ պատգամավորին
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը՝ ի դեմս ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի եւ մի շարք այլ ՀՅԴ-ականների (Արթուր Խաչատրյան, Արծվիկ Մինասյան, Արմենուհի Կյուրեղյան, Տարոն Տոնոյան, Լիլիթ Գալստյան, Հակոբ Մաթիլյան, Միքայել Մանուկյան, Սիմոն Սիմոնյան, Աշոտ Սիմոնյան, Շաղիկ Մարուխեան) դատի է տվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին:
ՀՅԴ-ականները պահանջում են վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել եւ զրպարտության համար փոխհատուցում վճարել: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանին:
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չտվեց՝ նշելով, որ մի քանի օրից կխոսեն այդ մասին:
Իսկ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը «Վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտության համար փոխհատուցում վճարելու» պահանջով դատական հայց է ներկայացրել իմ դեմ՝ կապված անցյալ աշնանը Ազգային Ժողովում ունեցած իմ այն ելույթի (հղումը՝ մեկնաբանությունում) հետ, որտեղ՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների դեմ պարտիզանական գործողություններ սկսելու մասին ՀՅԴ-ի շրջաբերականին, հիշեցրել էի այդ կուսակցության ահաբեկչական անցյալը ու դրա կարկառուն աջանորդների քրեական կենսագրությունը՝ սկսած ահաբեկչական գործողություններով մինչև թմրանյութերի շրջանառություն ու առևտուր:
Թե ինչն է ՀՅԴ-ին ստիպել դիմել նման անհաշվենկատ, չկշռադատված քայլի, դժվար է ասել: Իսկ որ հատկապես նշված համատեքստով ելույթի համար իմ դեմ դատական հայց ներկայացնելը անհաշվենկատ քայլ է, երկրորդ կարծիք լինել չի կարող, որովհետև, եթե ՀՅԴ-ն այդ ելույթի համար իմ դեմ դատական հայց է ներկայացնում, պետք է պատրաստ լինի նույն մեղադրանքները լսել նաև դատարանում, որտեղ կներկայացվեն բնականաբար նաև դրանք ապացուցող փաստարկներ՝ սկսած 1990-ականների մամուլի հրապարակումներից մինչև Դրոյի և մյուս գործերով հազարավոր նյութեր:
Շատ ավելի հետաքրիքր կլինի լսել ՀՅԴ-ականների հակափաստարկրկներն այդ անծայրածիր փաստերի առնչությամբ: Հուսամ, ՀՅԴ-ականները իրավական հարթությունում կպարզաբանեն, թե ինչպես 1998 թվականին իրադրության փոփոխության արդյունքում իրենցից շատերը դուրս եկան բանտերից՝ չկրելով դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած վճիռներով սահմանված պատժաչափերը:
Հուսամ ՀՅԴ-ականները կրկին իրավական հարթությունում կպարզաբանեն իրենց կարկառուն ընկերոջ՝ Հրանտ Մարգարյանի անվան հետ կապվող բազմաթիվ պատմությունները, որոնք առնչվում են զենքի ու թմրանյութերի վաճառքին: Այս հարցերի վերաբերյալ ՀՅԴ-ի դիրքորոշումները վստահաբար հետաքրքիր կլինեն նաև մեր հանրությանը:
Ուստի՝ կհանդիպենք դատարանում»,- գրել է պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
«Ժամանակ»․ Սերժ Սարգսյանը կանխատեսում է արել
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած տարեվերջին «Հարսնաքարում» ՀՀԿ-ականների ամանորյա միջոցառման ժամանակ կուսակցության ն...