Նոր մանրամասներ. ՆԳՆ-ն՝ Արամուսում սպանված ամուսինների մասին
Հոկտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու և կնոջ դիեր կան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը կատարել է Արամուսի 61-ամյա մի բնակիչ։ Նա իր անունով հաշվառված որսորդական հրացանով կրակոցներ է արձակել ամուսինների՝ Արամուս գյուղի բնակիչներ՝ 64-ամյա տղամարդու ու 59-ամյա կնոջ ուղղությամբ։
ՆԳՆ-ից Auroranews-ին հայտնեցին՝ «Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով 61-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը»։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում ինքնասպան է եղել Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հերթական մասնակիցը
Ադրբեջանում ինքնասպան է եղել Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հերթական մասնակիցը։ Ինչպես...
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Թույլ նյարդեր ունեցող անձինք չդիտեն, քանի որ տեսանյութում առկա են դաժան կադրեր։ Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ սպորտային ապրանքների արտադրության գործարանում․ ՌԴ
Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Մոս...
Երկու հարբած դեռահաս մահացու ծեծի ենենթարկել 41-ամյա տղամարդուն
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Նորիլսկ քաղաքում քննիչները ձերբակալել են երկու դեռահասի, ովքեր կասկածվում են նույն քաղաքի բնակ...