Ծաղկաձորի փոխքաղաքապետը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ծեծ` մարզպետարանի դիմաց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ծաղկաձորի փոխքաղաքապետ Ոսկան Եղիազարյանը, ով համարվում է առաջին փոխքաղաքապետը, վերջին օրերին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Լուրեր կան, որ սեպտեմբերի սկզբին Կոտայքի մարզպետարանի շենքի դիմաց, օրը ցերեկով փոխքաղաքապետը, նրա բանակային տարիքի որդին եւ ընկերները դաժանորեն ծեծել են ծաղկաձորցի մի տղայի: Նա ստացել է բավականին ծանր վնասվածքներ հատկապես գլխի շրջանում:
Ավելի ուշ միջադեպի վայր է ժամանել ոստիկանությունը, եւ հարուցվել է վարույթ։ Քանի որ բռնություն գործադրող կողմը «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ են, քննությունը տեղից չի շարժվում: Ո՛չ դատախազությունը, ո՛չ Քննչական կոմիտեն փութաջանություն չեն դրսեւորում ՔՊ-ականներին բերման ենթարկելու, պատժելու համար:
Ծաղկաձորից մեզ փոխանցեցին, որ Եղիազարյանը մշտապես պարծենում է, թե իր հովանավորը ՔՊ խմբակցության պատգամավոր, ծաղկաձորցի Վաղարշակ Հակոբյանն է, ում աջակցությամբ էլ նա նշանակվել է բարձր պաշտոնի: Սակայն մեզ, ցավոք, չհաջողվեց Հակոբյանի հետ զրուցել` պարզելու եղելությունը: Չկարողացանք նաեւ փոխքաղաքապետին գտնել` թեեւ գործադրեցինք բավարար ջանքեր»,- գրում է օրաթերթը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք թերացել ենք, որ չկարողացանք հեռացնել այն իշխանություններին». Սեյրան Օհանյան
Ընդդիմության հիմնական բացթողումն այն է, որ չկարողացավ վերացնել ներկա իշխանություններին, «Արցախի Հանրապետության միջազգայի...
Meta-ն արգելափակել է Իրանի գերագույն առաջնորդի սոցիալական ցանցերը
Meta ընկերությունը արգելափակել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հաշիվները Facebook և Instagram սոցցանցերում հայտա...
Բագրատ Սրբազանը պատասխանել է՝ արդյո՞ք դիտարկում են արտահերթ ընտրություններ, թե ոչ
Մենք հիմա արտահերթ ընտրություններ չենք դիտարկում, կարիք չկա նույնիսկ դրա մասին խոսելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին,...
ՌԴ-ն Կիևի խնդրանքը ընդունել է ի գիտություն․ Մեդինսկի
ՌԴ-ն և Ուկրաինան կներկայացնեն հնարավոր ապագա հրադադարի իրենց տեսլականը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական ...