Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Հոկտեմբերի 9-ին, ժամը 18։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղամասար-Արեգունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կան զոհեր և տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 10 մ)․ ուղևորներից երկուսը մահացել են։
Ավտոմեքենայի վարորդը և վեց ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հերթապահել մինչ գազի բալոնի պարպվելը։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տարածվել էր, որ ողբերգական ավտովթարից մահացել է 2 հոգի, վիրավորվել՝ 5-ը:
Նմանատիպ հոդվածներ
Օկուպացված Արցախում հրդեհի պատճառը հայտնի է․ 17-ամյա ադրբեջանցին ձերբակալվել է
Օկուպացված Արցախի Իվանյան քաղաքի տարածքում օգոստոսի 6-ին խոշոր հրդեհ է բռնկվել, տեղի ոստիկանության աշխատակիցների կողմից...
24 տոննա ցորենով բարձված բեռնատարը վթարի է ենթարկվել ու կողաշրջվել
Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում КамАЗ մակնիշի E 324 OM 15 R...
Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում
Օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթարէ տեղի ունեցել Արարատի մարզում:Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը:Ժամը 09:30-ի սահմաններ...
Երկրաշարժ` Վրաստանում
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ 3.2 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները գրանցվել են ժամը 10:08-ին (Երևանի ժամանակով)...