Ռոնալդուն նշել է միայն մեկ թիմ, որտեղ պատրաստ կլիներ անցկացնել իր ողջ կարիերան
«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է իր ֆուտբոլային կարիերային։ 40-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ եթե դա հնարավոր լիներ, նա կցանկանար իր ամբողջ կարիերան անցկացնել Պորտուգալիայի ազգային հավաքականում։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
«Ես հավաքականում եմ արդեն 22 տարի։ Կարծում եմ՝ դա ինքնին խոսում է իմ կրքի մասին՝ այս մարզաշապիկի, հաղթանակների և ընդհանրապես ազգային թիմի խաղերի նկատմամբ։ Եթե դա հնարավոր լիներ, ես կխաղայի միայն հավաքականում՝ ոչ մի ակումբում։ Դա ֆուտբոլիստի կարիերայի գագաթնակետն է», - ասել է Ռոնալդուն Portugal Football Globe մրցանակաբաշխության ժամանակ։
Նշենք, որ մրցանակաբաշխության ընթացքում Ռոնալդուն արժանացել է Globo Prestigio մրցանակին՝ ազգային թիմի կազմում ունեցած նվաճումների և անցած ճանապարհի համար։
Կրիշտիանուն Պորտուգալիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն և Ազգերի լիգայի կրկնակի գավաթակիր՝ անցկացրած 223 խաղերում դառնալով 141 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի աշխատակազմի ավտոպարկը կրճատվել է գրեթե 50 տոկոսով. Էդուարդ Աղաջանյան
2018 թվականին Հայաստանի վարչապետի տնօրինության տակ գտնվել է 90 ավտոմեքենա: Այդ մասին այսօր՝ հունիսի 12-ին հայտարարել է վ...
Այս փոփոխությունը լավագույն լուծումն է. Եղիշե Մելիքյանը՝ ՀՖՖ-ի որոշման մասին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ՝ 2026-2027թթ․ մրցաշրջանի ՀՊԼ և ԱԽ մասնակից յուրաքանչյուր ակումբում կարող է հայտա...
Կնյազ Իբոյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի Մ23 ԵԱ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կ...
Հայուհին՝ Եվրոպայի ուժեղագույն կին
Լեյլա Ամիրբեկյանը ծնվել է Թբիլիսիում, հայկական ընտանիքում, որտեղից տեղափոխվել է նախ` Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս, այն...