Հայուհին՝ Եվրոպայի ուժեղագույն կին
Լեյլա Ամիրբեկյանը ծնվել է Թբիլիսիում, հայկական ընտանիքում, որտեղից տեղափոխվել է նախ` Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս, այնուհետ` Օմսկ: shantnews.am-ի տեղեկացմամբ, ուժային էքստրիմով զբաղվող աղջիկը համարվում է Ռուսաստանի ուժեղագույն կանանցից մեկն այդ մարզաձևում:
Նա որոշեց սպորտով զբաղվել 27 տարեկանում` ձիգ կազմվածք ունենալու նպատակով: Մարզասրահում զբաղվելիս աղջիկը հանդիպել է աշխարհի ուժեղագույն մարդկանցից մեկին՝ Միխայիլ Շիվլյակովին, որը սկսեց մարզել նրան:
Լեյլային հաջողվեց ստանալ իր հոր թույլտվությունը փաուերլիֆթինգով մարզվելու համար, չնայած նրա ծնողների «ավանդական» դաստիարակությանը:
«Ծնողներս ինձ որպես հայ ավանդական աղջիկ էին մեծացնում, բայց ես ձգտում էի դեպի սպորտը»,- պատմում է Ամիրբեկյանը:
2017թ. Լեյլա Ամիրբեկյանը, որն այդ ժամանակ համարվում էր «Ռուսաստանի ուժեղագույն կինը» 63 կգ անվանակարգում, մասնակցեց ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ես կարող եմ» շոուին:
Ծրագրի ընթացքում նա ռեկորդ սահմանեց, որը գրանցվեց Ռուսաստանի ռեկորդների գրքում:
2019 թվականին հայուհին Բարսելոնում ճանաչվեց Առնոլդ Շվարցենեգերի Arnold Classic Europe մրցաշարի հաղթող` դառնալով Եվրոպայի ուժեղագույն կինը:
Նմանատիպ հոդվածներ
Մարզիչների որոշումները չեմ քննարկում, կատարում եմ. Ալեքսանյանը՝ Ջուլֆալակյանի գրառման մասին
«Ես մարզիչների որոշումը չեմ քննարկմում, այլ կատարում եմ։ Իսկ ով , ինչ գվրառում է կատարել, բան չեմ կարող ասել».-լրագրողնե...
«Երևան» ֆուտբոլային ակումբն այլևս հանդես չի գա ՀՀ Բարձրագույն խմբում
«Երևան» ֆուտբոլային ակումբի չի մասնակցի բարձրագույն խմբի մրցաշարին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: «Երևան ՖԱ»-ն պաշտոնապես...
Գրոսմայստեր Արման Միքայելյանը Պրահայի շախմատային մրցաշարի առաջատարներից է
Գրոսմայստեր Արման Միքայելյանը Պրահայի շախմատային մրցաշարի առաջատարներից է: Չեխիայում ընթացող Պրահայի շախմատային փառատոնի...
Հայ արագավազորդը Աշխարհի գավաթի խաղարկությունում 5-րդն է
Ամերիկաբնակ թեթևատլետ Ալեքս Դոնիգյանն իր երրորդ ելույթն է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում: Նա հաջող ելույթ է ունե...