Քաղաքականություն
Հայաստանը նոր փոխարտգործնախարար ունի
Նոր փոխնախարարը զբաղեցրել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետի պաշտոնը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ արտաքին գործերի նոր փոխնախարար է նշանակվել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մնացական Սաֆարյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ։
Մնացականյանը մինչ այս իրականացնում էր ՀՀ կառավարության ծրագրով սահմանված՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների հետ հարաբերությունների հաստատման, ընդլայնման և զարգացման ուղղությամբ արտաքին քաղաքականության վարման աշխատանքները, ինչպես նաև համակարգում էր համագործակցությունը տարածաշրջանային բազմակողմ կառույցների հետ՝ ըստ անհրաժեշտության:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև քննարկվել են համագործակցության հեռանկարները
Հայտնի է՝ ինչ առաջարկ է ստացել Իրանը բանակցությունների սեղանին․ մանրամասներ
Դոնալդ Թրամփի անունն ապամոնտաժել են Ջոն Քենեդիի անվան կենտրոնից
Տոննաներով թափել ենք ծառերի տակ. տնտեսվարողները տարակուսած են
5.0