Վարդան Ղուկասյանին պաշտոնազրկելու օպերացիան վերջնականացվում է. Արմլուր
Armlur.am-ը գրում է. «Իրավապահ համակարգին մոտ կանգնած բացառիկ աղբյուրները հաղորդում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն հանձնարարել է մշակել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պաշտոնից հեռացնելու սցենար։
Ըստ նույն աղբյուրների՝ վարչապետը պահանջել է գտնել ցանկացած իրավական ձևակերպում, որով հնարավոր կլինի անվավեր ճանաչել Ղուկասյանի ընտրությունը։ Փաշինյանի մտադրությունն է ակտիվացնել «ընտրակաշառքի» թեման և այդ հիմքով հակաքաղաքապետական գործընթաց սկսել։ Սակայն իրավապահ համակարգում նույնիսկ նշում են՝ նման նախադեպ պարզապես գոյություն չունի, ընտրությունը կայացել է, քաղաքապետը ընտրվել է, ուստի պարզ չէ, թե ինչպես պետք է կյանքի կոչվի վարչապետի քաղաքական հրահանգը։
Խմբագրության տեղեկություններով՝ իշխանական վերնախավում քննարկվում է նաև Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործերից մեկը «թեժացնելու» տարբերակը՝ նրան նույնիսկ կալանավորելու հնարավորությամբ։ Թիրախը պարզ է․ թույլ չտալ, որ Գյումրու ղեկավարն իր քննադատական հայտարարություններով շարունակի ազդել հասարակական տրամադրությունների վրա։
Թեև հրապարակավ ներկայացվում է, թե Վարդան Ղուկասյանին ուզում են հեռացնել՝ ռուսամետ հայտարարությունների և միութենական կազմ մտնելու գաղափարի և ՀՀ ինքնիշխանության դեմ խոսելու պատճառով, սակայն իրական պատճառը նրա բաց, անզիջում քննադատությունն է Փաշինյանի և ՔՊ-ի հասցեին։
Գյումրու քաղաքապետի խոսքը լսելի է ոչ միայն երկրորդ քաղաքում, այլև մայրաքաղաքում։ Նրա վերջին հարցազրույցները, վարչապետին ուղղված 50-ից ավելի նամակները և հրապարակային դժգոհությունները իշխանության կողմից ընկալվել են որպես «անթույլատրելի համարձակություն»։
Ինչպես նկատում են կայքի աղբյուրները, եթե անգամ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հարցազրույց տալու համար դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, ապա դժվար չէ կռահել՝ ինչ կարող է սպասել Վարդան Ղուկասյանին իր համարձակ հայտարարություններից հետո»։
Նմանատիպ հոդվածներ
Փարիզում ՙդեղին բաճկոնները՚ կրկին փողոց են ելել
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում սկսվել է ՙդեղին բաճկոնների՚ բողոքի 15-րդ ակցիան, հաղորդում է BFM TV-ն: Նշվում է, որ շարժմա...
Բայդենին լուսանկարներով են բացատրում դեպի տրիբունա երթուղին
Սպիտակ տան աշխատակիցները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին լուսանկարներ են տալիս, որոնք բացատրում են ինչպես գնալ կուլիսներից ամբիո...
Ryanair ավիաընկերությանը պետբյուջեից գումար չի հատկացվելու. Ավինյան
«Պետբյուջեից հարկատուների հաշվին որևէ գումար չի հատկացվում այդ ավիաընկերությանը, կարող եք հանգիստ լինել, ևս մեկ անգամ հե...
Այդ որոշումը Պուտինն է կայացրել. Պեսկով
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և նրա ընտանիքին Ռուսաստանում ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Վլադիմիր Պուտինը։ Ա...