Բայդենին լուսանկարներով են բացատրում դեպի տրիբունա երթուղին
Սպիտակ տան աշխատակիցները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին լուսանկարներ են տալիս, որոնք բացատրում են ինչպես գնալ կուլիսներից ամբիոն՝ երթուղին: Այս մասին հայտնում է Axios պորտալը։ Նրա տեղեկատվությամբ՝ ամերիկյան առաջնորդի ելույթների համար նրա վարչակազմի աշխատակիցները պատրաստում են կարճ փաստաթուղթ՝ խոշոր տառատեսակով և լուսանկարներով, որում նշված է նախագահի՝ ամբիոն հասնելու ճշգրիտ ուղին:
Ինչպես պորտալին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, որը ցանկացել է անհայտ մնալ, «միջոցառումների կազմակերպման մեջ մանրամասների և ճշգրտության բարձր մակարդակը կարևոր է նախագահի հետ նախնական աշխատանքի համար»: Միաժամանակ նա ընդգծել է, որ վարչակազմը միշտ նման ուսուցում է անցկացնում՝ անկախ նրանից, թե ով է գլխավորում ԱՄՆ-ը։
Բայդենը, ով 81 տարեկան է, հաճախ է իր հրապարակային ելույթներում լեզվի տարբեր սայթաքումներ անում ինչպես նաեւ չի կողմնորոշվում տարածության մեջ:Հանրապետական կուսակցության անդամները դա օգտագործում են միջկուսակցական պայքարում ՝ կասկածի տակ դնելու պետության ղեկավարի մտավոր և ֆիզիկական կարողությունները՝ շարունակելու ղեկավարել ԱՄՆ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Տիեզերական մասշտաբի սկանդալ. որոշ երկրներ Փաշինյանից պահանջում են տիեզերքից «իջեցնել» հայկական արբանյակները. «Ժողովուրդ»
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի անակնկալ պաշտոնազրկումը, կարծես թե, խոր...
Իրանի նորընտիր նախագահի առաջին լուրջ ազդակները կարող են անհանգստացնող լինել Բաքվի համար. իրանագետ
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանից ստացվել են առաջին լուրջ ազդակները, որոնք կարող են անուղղակիորեն անհագստացնող լ...