Ryanair ավիաընկերությանը պետբյուջեից գումար չի հատկացվելու. Ավինյան
«Պետբյուջեից հարկատուների հաշվին որևէ գումար չի հատկացվում այդ ավիաընկերությանը, կարող եք հանգիստ լինել, ևս մեկ անգամ հերքեմ այն բոլոր տեղեկությունները, որոնք տարածվում են սոցցանցերում՝ նման բան չկա:
«Զվարթնոց» օդանավակայանում բոլոր այն արտոնությունները, որոնք մենք սահմանել ենք, սահմանել ենք բոլոր այն ավիաընկերությունների համար, որոնք առաջարկում են նոր ուղղություններ, եթե 12 ամսվա ընթացքում չի եղել կանոնավոր չվերթ տվյալ ուղղությամբ, մենք նախատեսում ենք օդի տուրքի վերացում: Իրենց բիզնես ծրագրի դետալներին ես ծանոթ չեմ, բայց այդպիսի ավիաընկերություններն աշխատում են մաքսիմալ արդյունավետության մեխանիզմով: Արտոնությունը, կրկնեմ, սահմանված չէ մեկ ընկերության համար: Սա նոր դաշտ է ստեղծում, որպեսզի մրցակցությունը բարելավվի, և նոր խաղացողներ մտնեն շուկա»,- խոսելով Ryanair ավիաընկերության մասին՝ ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք մի քանի ուղղությամբ ենք աշխատում՝ Հայաստանի նման երկիրն ունի խնդիր ամրապնդելու իր օդային կապերը և նոր ուղղություններ հաստատելու: Դա մեր ռազմավարությունն է: Երկրորդը՝ տեղական ավիափոխադրողների ծրագրի խթանումն է, և այդ ուղղությամբ մեկ-երկու տարի հետո կկարողանանք խոսել այդ մասին»,- ասել է փոխվարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում․ վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է.«Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւան...
Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է
Կառավարման համակարգի արդյունավետությանը նպաստող գործոններից մեկը արժանապատիվ վարձատրությունն է։ Բազմիցս է խոսվել պետական...
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...