Փարիզում ՙդեղին բաճկոնները՚ կրկին փողոց են ելել
                                        
                                        
                                        
                                    
                                                                Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում սկսվել է ՙդեղին բաճկոնների՚ բողոքի 15-րդ ակցիան, հաղորդում է  BFM TV-ն:
Նշվում է, որ շարժման մի քանի հարյուր կողմնակիցներ երթը սկսել են Հաղթանակի կամարի մոտից՝ շարժվելով դեպի Ելիսեյան դաշտեր:
Նախատեսվում է, որ  երթի վերջնական կետը կդառնա Տրոկադերո հրապարակը, որտեղ էլ հանրաքվե կանցկացվի: Բացի դա, «դեղին բաճկոնների» մոտ 750 կողմնակից տեղակայվել են Շամբոր ամրոցի մարգագետնում:
Նշվում է, որ հերթական բողոքի ցույցի պատճառով Ելիսեյան դաշտերում արգելափակվել է տրանսպորտի երթևեկությունը: Հեռուստաալիքի տվյալներով՝ երթը հանգիստ է անցնում՝ առանց միջադեպերի:
                            
                            
                        





























