Մյունխենի օդանավակայանը՝ թիրախ. ԱԹՍ-ները ռազմական հետախուզական են եղել

Անօդաչու թռչող սարքերը, որոնք նկատվել են Մյունխենի օդանավակայանում, պարզվել է, որ ռազմական հետախուզական են: Օդանավակայանը հայտնվել է ուշադրության կենտրոնում, ինչու ոչ՝ թիրախում: Այս մասին հայտնում է Bild թերթը։


Մյունխենի օդանավակայանը երեկ երեկոյից ի վեր երկու անգամ դադարեցրել է աշխատանքը՝ անհայտ ԱԹՍ-ների հայտնվելու պատճառով։ Օդանավերի ընդունումն ու ուղարկումն օդանավակայանը վերսկսել է միայն այսօր առավոտյան։


Bild-ի տեղեկություններով՝ ոստիկանական ուղղաթիռը փորձել է հայտնաբերել դրոնների օդաչուին, սակայն փորձերը հաջողությամբ չեն պսակվել:


Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 3-ի առավոտյան ԱԹՍ-ի հայտնաբերման ստացիոնար համակարգը հայտնել է դրոնի մասին Ֆրանկֆուրտի օդանավակայանից մոտ 700 մ հեռավորության վրա: Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 41-ամյա խորվաթին, ով անօդաչու թռչող սարք էր վարում: Նրա նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործ է հարուցվել։



Քաղաքականություն