Քաղաքականություն

Բոլոր պետական մարմիններին իրենց անշարժ գույքերը կտրվեն վարձակալությամբ

Բոլոր պետական մարմիններին իրենց անշարժ գույքերը կտրվեն վարձակալությամբ

Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքների նախագծերի փաթեթ, որով սահմանվում է, որ բոլոր պետական մարմինները, կազմակերպությունները պետք է վերադարձնեն իրենց անհատույց օգտագործման իրավունքով տրված գույքերը՝ հետագայում վարձակալության հիմունքներով ստանալու պայմանով:  


 «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ 63 կողմ, 26 դեմ, 7 ձեռնպահ ձայներ: Սահմանվել է ժամկետ, որ մինչև 2027թ. ավարտ բոլոր պետական մարմինները, պետական կազմակերպությունները պետք է հետ վերադարձնեն իրենց անհատույց օգտագործման իրավունքով տրված գույքերը՝ հետագայում վարձակալական պայմանագրերի տեսքով վերակնքելու պայմանով: Ըստ կառավարության՝ այս բարեփոխումն ապահովելու է բյուջետային ծախսերի մեծ թափանցիկություն, գույքի կառավարման արդյունավետության էական բարձրացում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից