Քաղաքականություն
ՌԴ-ից ներկրված գազի ծավալները պակասել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատ, թեեւ ավելացել են Հայաստան ներկրված գազի ծավալները, բայց դա եղել է Իրանից ներկրված գազի ծավալների հաշվին, քանի որ ՌԴ-ից…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատ, թեեւ ավելացել են Հայաստան ներկրված գազի ծավալները, բայց դա եղել է Իրանից ներկրված գազի ծավալների հաշվին, քանի որ ՌԴ-ից, ընդհակառակը, ավելի քիչ է գազ ներկրվել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2018թ. ՀՀ առաքվել է 2 մլրդ 463,4 մլն խմ գազ` 2017թ. 2 մլրդ 378.7 մլն խմ-ի փոխարեն: Էապես աճել են Իրանից ներկրված գազի ծավալները, փոխարենը ավելի քիչ գազ է ներկրվել ՌԴ-ից:
2017թ. համեմատ` ՌԴ-ից ներկրված գազի ծավալները պակասել են 56.4 մլն խմ-ով. եթե 2017թ. ներկրվել է 1 մլրդ 996 մլն խմ գազ, ապա 2018թ. այդ թիվը կազմել է 1 մլրդ 939.6 մլն խմ: Ինչ վերաբերում է Իրանից ներկրված գազի ծավալներին, ապա 2018թ. այն ավելացել է 141.1 մլն խմ-ով. 2017թ. Իրանից առաքվել է 382.7 մլն խմ գազ, նախորդ տարի այդ թիվը հասել է 523.8 մլն խմ-ի: Այս ամենին զուգահեռ նկատենք, որ 2018թ. ընթացքում, 2017թ. համեմատ, 67.4 մլն խմ-ով նվազել են բնակչության կողմից գազի սպառման ծավալները, փոխարենը 16.4 մլն խմ-ով աճել են արդյունաբերական ընկերությունների օգտագործած գազի ծավալները»: Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Հայտնի է, թե ով է փոխարինում Դավիթ Սանասարյանին
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են: Armdaily .am-ի տեղեկություններով ՊՎԾ պետի ժաման...