Մոսկվայի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մեկնարկը տրված է․ ՌԴ ԱԳՆ
Պաշտոնապես ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը ստորագրել են Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը։
«Այս իրադարձությունը կարևոր հանգրվան է ռուս-իրանական միջպետական հարաբերությունների պատմության մեջ, որոնք հասել են համապարփակ ռազմավարական գործընկերության որակապես նոր մակարդակի: Փաստաթուղթը սահմանում է երկարաժամկետ հեռանկարում երկկողմ համագործակցության բոլոր գերակա ուղղությունների առանցքային ուղենիշները»,- նշված է այդ կապակցությամբ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Ռուսաստանի արտգործնախարարությունից նշել են, որ ռազմավարական գործընկերության հաստատումը ենթադրում է, որ Մոսկվան ու Թեհրանը կամրապնդեն փոխգործակցությունը և համակարգումը միջազգային ասպարեզում, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը:
Համաձայնագիրն արտացոլում է Ռուսաստանի և Իրանի բարձրագույն քաղաքական ղեկավարության ռազմավարական ընտրությունը՝ հօգուտ բարեկամական, բարիդրացիական հարաբերությունների հետագա համակողմանի ամրապնդման, ինչը համապատասխանում է երկու պետությունների ժողովուրդների շահերին՝ նշել են Ռուսաստանի արտգործնախարարությունից:
Նմանատիպ հոդվածներ
«Զանգեզուրի միջանցք»-ի բացման հնարավոր ազդեցությունը Վրաստանի համար. խորհրդական
«Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվ...
Ադրբեջանը նպատակ ունի ցույց տալ, որ արևմուտքի ներգրավվածությունը բերում է ագրեսիաների և լարվածության. Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ակնհայտ է, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետ...
Պուտինն ու Բայդենը համատեղ մամուլի ասուլիս չեն ունենա. CNN
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ժնևում կայանալիք հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսով...
Հովհաննեսների դուրը չի եկել, որ այս մեքենաներն էլ ենք «Հովո» կոչում. քաղաքապետ
Նոր ձեռք բերված Howo աղբատար մեքենաներն արդեն Երևանում են և աշխատանքի կանցնեն մոտ 10 օրից։Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյա...