Քաղաքականություն

Պուտինն ու Բայդենը համատեղ մամուլի ասուլիս չեն ունենա. CNN

Lilit T. 176 դիտում
Պուտինն ու Բայդենը համատեղ մամուլի ասուլիս չեն ունենա. CNN

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ժնևում կայանալիք հանդիպումից հետո  համատեղ մամուլի ասուլիսով հանդես չեն գա, հայտնում է CNN-ը: 

Այս մասին պատմել են նախապատրաստական աշխատանքներում ներգրավված երկու ամերիկացի պաշտոնյաներ` մանրամասնելով, որ կարևոր հանդիպման  ծրագիրը դեռևս վերջնականապես ձևավորված չէ, ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են: 

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN-ին հայտնել է, որ  երկու նախագահների համատեղ մամուլի ասուլիսի մասին որոշում դեռ չկա: 

Աղբյուրը նկատում է, որ երեք տարի առաջ Պուտինն ու ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպումից հետո հանդես էին եկել համատեղ ասուլիսով: 

Օրերս Բայդենը հայտարարել էր, որ հունիսի 16-ին Ժնևում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ վերջինիս կհիշեցնի, որ «Ամերիկան վերադարձել է»։ 

Մեծ Բրիտանիայի ամերիկյան ռազմակայանում զինվորականների հետ հանդիպման ժամանակ Բայդենը հայտնել էր, որ սկսել է իր առաջին արտասահմանյան շրջագայությունը, որի շրջանակներում կհանդիպի նաև ՌԴ նախագահի հետ։ 

«Հանդիպելու եմ նաև Պուտինի հետ, որպեսզի նրան փոխանցեմ այն, ինչ ցանկանում եմ փոխանցել»,- զինվորականների ծափահարությունների ներքո ասել էր Բայդենը՝ հավելելով, որ իր առաջին արտասահմանյան շրջագայության ընթացքում բոլորին, այդ թվում՝ ՌԴ նախագահին, հիշեցնելու է, որ «ԱՄՆ-ն վերադարձել է»։ 

«Մենք պատրաստվում ենք հասկացնել, որ Միացյալ Նահանգները վերադարձել է, ժողովրդավարություններն այժմ պետք է միահամուռ կերպով լուծեն մեր ապագային սպառնացող ամենադժվար խնդիրներն ու մարտահրավերները»,- հավելել էր Սպիտակ տան ղեկավարը։ 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250