Ադրբեջանը նպատակ ունի ցույց տալ, որ արևմուտքի ներգրավվածությունը բերում է ագրեսիաների և լարվածության. Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ակնհայտ է, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանը ամեն քայլ ձեռնարկելու է սահմանային լարվածությունը մեծացնելու և հնարավոր ագրեսիվ քայլերի գնալու նպատակով։ Այս գործողությունները կարող են մի կողմից որպես «ծառայություն» մատուցվել Մոսկվային, մյուս կողմից՝ հարցականի տակ դնել արևմուտքի հեղինակությունը տարածաշրջանում։
Ադրբեջանը նպատակ ունի ցույց տալ, որ արևմուտքի ներգրավվածությունը բերում է ագրեսիաների և լարվածության։ Հենց այդ նպատակով էլ սրում է սահմանային իրավիճակը։
Սա ճիշտ այն պահն է, որ արևմուտքը ցույց տա իր հստակ քաղաքականությունը և զսպման մեխանիզմներն Ադրբեջանին հնարավոր ագրեսիվ գործողություններից հետ մղելու հարցում»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի սադրիչ գործողություններն արդարացում չունեն: Սահմանի բ...
Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովին
Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովում ոչինչ չի ասվել Ալիևի ռեժիմի Արցախում և հայերի դեմ իրականացրած և շար...
Իրավիճակը եղել է կայուն և հանգիստ. ԵՄ առաքելություն
Այսօր ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես թաղամասերում:«Իրավիճակը եղել է կայու...
Հավատարիմ ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր...