Իսրայելը գրավել է Սումուդի նավատորմի 13 նավ, ձերբակալվել է 25 թուրք ակտիվիստ
Իսրայելի զինված ուժերը գրավել են Սումուդի նավատորմի 13 նավ, որոնք մարդասիրական օգնություն էին տեղափոխում պաղեստինցիների համար Գազայի հատվածի ափեր։ APA-ն հաղորդում է, որ այս մասին տեղեկատվություն է տարածել միջազգային առաքելության տեղեկատվական կոմիտեն։
Համաձայն հրապարակված տեղեկատվության՝ իսրայելական զինվորականները ուժ են կիրառում նավերի դեմ՝ դիտավորյալ բախումներ առաջացնելով, ջրցան մեքենաներ օգտագործելով և կալանավորված ակտիվիստների հետ վատ վարվելով։
Նշենք, որ նախկինում հաղորդվել էր չորս նավի առգրավման և 70 ակտիվիստի ձերբակալման մասին։
Նավատորմի թուրքական ներկայացուցչությունը նույնպես գրավոր հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից նավերի վրա հարձակման վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասվում է, որ ընդհանուր առմամբ առգրավվել է 15 նավ, իսկ ձերբակալված թուրք ակտիվիստների թիվը հասել է 25-ի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի ժողովրդի անվտանգությունն ենթակա չէ զիջման. Զոհրաբ Մնացականյանը՝ Բրատիսլավայում
Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել՝ 7 կետով ներ...
Ջորջիա Մելոնին դիտարկում է Իտալիայում արտահերթ ընտրությունների անցկացումը
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին քննարկում է երկրում հաջորդ համապետական ընտրությունները նախատեսված ժամկետից շուտ՝ ապրիլի...
Արարատի մարզպետը գյուղապետերի դեմ արշավանքից հետո անցել է դպրոցի տնօրեններին
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատի հռչակավոր մարզպետ Գարիկ Սարգսյանը գյուղապետերի դեմ արշավանքից հետո անցել է դպրոցի...
Կրեմլից պատասխանել են Պուտինի և Բայդենի հնարավոր հանդիպման մասին հարցին
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հնարավոր հանդիպման վերաբերյալ նախնական շփումներ չկան, ասել է...