Քաղաքականություն
Արարատի մարզպետը գյուղապետերի դեմ արշավանքից հետո անցել է դպրոցի տնօրեններին
Gohar Vardanyan
1 րոպե
323 դիտում
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատի հռչակավոր մարզպետ Գարիկ Սարգսյանը գյուղապետերի դեմ արշավանքից հետո անցել է դպրոցի տնօրեններին։ Մարզից տեղեկություններ ենք ստանում, որ նա որոշել է հերթով ազատվել բոլոր ոչ յուրային տնօրեններից, առաջնահերթության կարգով՝ նրանցից, որոնք ծառայել են նախկին իշխանություններին կամ ունեն մտերիմ կապ։ Օրինակ՝ Սիսավանի երիտասարդ տնօրեն Նարինե Գալստյանի աշխատանքային ժամկետն ավարտվել է, սակայն, ըստ տեղեկությունների, Գարիկ Սարգսյանը զգուշացրել է՝ հանկարծ մտքով չանցնի նորից մրցույթին մասնակցել, քանի որ Գալստյանն Ավշարի Գրիգորյանների մտերիմն է։
Մոտ մեկ շաբաթ առաջ էլ Արարատի թիվ 1 դպրոցի տնօրենի համար հայտարարված մրցույթի ժամանակ է խոչընդոտներ ստեղծել, որ կառավարությունը նշանակի իր հովանավորյալին։ Դպրոցի խորհրդի անդամներից երկուսն արդեն որերորդ անգամ անհարգելի պատճառով ներկա չեն գտնվել նիստին, թեկնածուները եղել են երեքը` Նելլի Ղազարյան, Հայկ Խանոյան եւ Վահրամ Մանուկյան․ վերջինս մարզպետ Գարիկ Սարգսյանի հովանավորյալն է: Հունվարի 18-ին էլ մարզպետի կարգադրությամբ աշխատանքից ազատվել է Բյուրավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Նվարդ Մելիքյանը, որին 2 նկատողություն է տվել ու, այսպես ասած՝ «օրինական» ձեւով ազատել»։
Մանրամասներըՙ օրաթերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
470
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
255
Ավելին Քաղաքականություն բաժնից
Եվրամիությունը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար
1 րոպե
991
Թրամփն Իրանից անվերապահ կապիտուլյացիա է պահանջել
1 րոպե
384
Ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ
1 րոպե
293
Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին
1 րոպե
2,077