Ջորջիա Մելոնին դիտարկում է Իտալիայում արտահերթ ընտրությունների անցկացումը
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին քննարկում է երկրում հաջորդ համապետական ընտրությունները նախատեսված ժամկետից շուտ՝ ապրիլին կազմակերպելու հնարավորությունը:
Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, ընտրությունները կարող են տեղի ունենալ մի քանի ամիս շուտ, քան օրենքով սահմանված 2027 թվականի վերջի վերջնաժամկետն է:
Անանուն մնալու պայմանով խոսած աղբյուրների փոխանցմամբ՝ Մելոնին անհանգստանում է, որ քվեարկության հետաձգումը կարող է հանգեցնել իր աջակցության վարկանիշի անկմանը:
Բացի այդ, գործակալության զրուցակիցները նշել են, որ վարչապետը մտավախություն ունի, որ լիազորությունների ժամկետի ավարտին մոտ ընտրությունների անցկացումը հաջորդ կառավարությանը բավարար ժամանակ չի տա մինչև տարեվերջ հաստատման ենթակա նոր բյուջեի ընդունման համար:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...