Իշխանությունը` կոնկրետ դեմքերի «գծերից գցում է»․ Աբրահամյան
44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի զեկույցի շուրջ ստեղծված ոդիսականը որոշակի արհեստական էլեմենտներ է պարունակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Եթե իշխանությունն իսկապես հետևողական էր այդ զեկույցի` սահմանված ժամկետներում պատրաստման առումով, ապա ժամանակին քայլեր կձեռնարկեր:
Չի բացառվում, որ իշխանությունը զուգահեռ 2 խնդիր է լուծում` կոնկրետ դեմքերի «գծերից է գցում» և զեկույցը հանրությանը պատշաճ ձևով չի ներկայացնում:
Ի վերջո, ինչպես էլ իշխանությունը սեփական պատկերացումներով և քաղաքական նպատակահարմարությամբ զեկույց գրի, մեկ է` իր քաղաքական պատասխանատվության հանգամանքը թաքցնել չի ստացվի, որովհետև ցանկացած հայտարարություն, որը նույնիսկ ՔՊ-ական դեմքերից է հնչեցվում` դրանց հիմքում քաղաքական ղեկավարության հանցավոր անգործությունն ու կայացված որոշումներն են»,- գրել է Աբրահամյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանին զինելու ԵՄ ջանքերը տարածաշրջանում նոր հակամարտությունների խրախուսումն են․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Բորելին
ԵՄ ներկայացուցչի կողմից առաջադրված մեղադրանքները, որը ոչ մի քայլ չի ձեռնարկել Հայաստանին միջազգային իրավունքի նորմերին և...
Ինչպես է մեկնաբանում ԱՄՆ-ը Նավալնիի մահը
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է՝ ամերիկյան վարչակազմը ցանկանում է ավելին իման...
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ի հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով երեկ ԱՄՆ Պետքարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ջալինա Փորթերի...
Պետք է հարձակվել Մոսկվայի վրա, եթե ՌԴ-ն հարձակում գործի Ուկրաինայի վրա. Լեխ Վալենսա
Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարձակվի Ուկրաինայի վրա, ապա անհապաղ հարկ կլինի պատասխանել նրան՝ հարձակվել...