Պետք է հարձակվել Մոսկվայի վրա, եթե ՌԴ-ն հարձակում գործի Ուկրաինայի վրա. Լեխ Վալենսա
Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարձակվի Ուկրաինայի վրա, ապա անհապաղ հարկ կլինի պատասխանել նրան՝ հարձակվելով Մոսկվայի վրա: РБК-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Լեհաստանի նախագահ Լեխ Վալենսան:
«Ողջ աշխարհը պետք մոբիլիզացվի և թույլ չտա հարվածն Ուկրաինայի ուղղությամբ: Եթե Պուտինը հարձակվի Կիևի վրա, պետք է անհապաղ պատասխան տրվի. հարձակում Մոսկվայի վրա: Անհրաժեշտ է պատրաստվել և թույլ չտալ դա»,- ասել է Վալենսան:
«Այս անգամ մենք պետք է խիզախորեն դրսևորենք մեզ: Ես շատ հարգում էի Պուտինին, ես նրան նույնիսկ ինչ-որ տեղ աջակցում էի, իսկ նա, իմ կարծիքով, շատ հեռուն է գնացել»,- հավելել է լեհ գործիչը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին գործեր...
«Ես սեփական աչքով եմ տեսել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում». Զասը` հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հարավային Կովկասում՝ Հա...
Կառավարությունն առաջարկում կենսաթոշակի բարձրացում անել. հայտնի է, թե որ խմբերի համար
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական ե...
«Սեյրան Օհանյանին կանչեինք հարցնեինք` ինչո՞ւ ես շիշ նետում»․ Ալեն Սիմոնյանը խոսել է ԱԺ ծեծկռտուքների մասին
8-րդ գումարման Ազգային ժողովի այս 8 ամիսների ընթացքում աննախադեպ շատ միջադեպեր են գրանցվել՝ շիշ նետել, ոտքով հարվածել, վ...