44-օրյայի զեկույցում կան և՛ մեղավորներ, և՛ դավաճաններ. Անդրանիկ Քոչարյան
Պատկերացրեք աշխատանքի ծավալը. 215 էջ է, բայց միայն եզրակացությունը շատ մեծ կտոր է ներկայացնում, բայց զեկույցն ունի գաղտնի, խիստ գաղտնի մաս: Զեկույցը ներկայացնելը բարդ խնդիր է, թույլտվությունների աստիճանակարգերը տարբեր են։ Այս մասին ասել է 2020թ. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Իսկ թե քանի տոկոսն է կարելի հրապարակային ներկայացնել՝ հանձնաժողովի նախագահը նշել է․
«Բայց ես պետք է նայեմ՝ մթնոլորտն ինչպիսին կլինի, որովհետև այս զեկույցը պետք է ծառայի իր նպատակին։ Տա այն բացթողումների պատճառների հիմքերը, որը մեր ուժային կառույցների համար պետք է լինի ուղեկից օր առաջ վերացնելու։ Նախկինների մեղքերի մասին չեմ խոսում, մենակ կասեմ «բանկաբութուլկեքն» այսօր փոխված են ամրոցներով։ Ժամանակին մի հատ մեխ չէինք արտադրում, այսօր մեր ռազմարդյունաբերության վիճակն ինչպիսին է։ Մեղավորներ ման մի եկեք, դասեր քաղելու մասին խոսենք. զեկույցում կան մեղավորներ էլ, դավաճաններ էլ»,- ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե զեկույցին արդյոք կհաջորդե՞ն իրավական գործեր, նա նշել է. «Ես քննիչ չեմ, սա իրավաքաղաքական փաստաթուղթ է»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի ոչ թե լիագումար նիստում, այլ փակ լսումների ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ՀՀ տարածքն է օգտագործում այս չվերթների համար․ պատգամավոր
Միայն պատկերացնել կարելի է, թե մենք ինչ տպավորություն ենք թողնում այլ պետությունների ղեկավարների աչքերում, երբ կառավարու...
ՀՀ ԱԳՆ-ն Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության առնչությամբ իր գնահատականն է հայտնել դեսպանին
Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ...
Միակ բանը, որ սպասում եմ Իրանի լիակատար կապիտուլյացիան է. Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է Իրանի լիակատար կապիտուլյացիա։ Այս մասին հայտնել է Fox News-ը:«Որևէ ցանկութ...
Ադրբեջանի պետական ավիաընկերությունը զենք է մատակարարել Իսլամական պետությանը
Ադրբեջանի պետական ավիաընկերությունը զենք է մատակարարել Իսլամական պետությանը Բուլղարացի լրագրող Դիլանա Գայթանջիևան նոր հե...